Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եթե հեքիաթասացը պատմեր մարդկությանն անհայտ ներկայիս իշխանավորի տեսակի, նրա մարդկային որակների մասին, ես չէի հավատա

Եթե հեքիաթասացը պատմեր մարդկությանն անհայտ ներկայիս իշխանավորի տեսակի, նրա մարդկային որակների մասին, ես չէի հավատա
12.07.2023 | 09:01

Եթե մի չար երազում ինձ պատկերվեր մեր իրականությունը՝ մթնոլորտն ու իրադարձությունները, ես չէի հավատա

Եթե հեքիաթասացը պատմեր մարդկությանն անհայտ ներկայիս իշխանավորի տեսակի, նրա մարդկային որակների մասին, ես չէի հավատա:

Եթե ստիպեի երևակայությանս պատկերացնելու մի շարք դերակատարների մտքի սլացքի տրամաբանությունը և անհեթեթ դատողությունների իմաստը, նրանց գործունեության, հնարամիտ անմեղությունների մակարդակի մասին, ես չէի հավատա:

Եթե ամենահմուտ բեմադրիչն անգամ թատերականացներ մեր կյանքը, իսկ լավագույն լեզվաբանը վերարտադրեր իշխանական վերնախավի բառամթերքը, ես չէի հավատա:

Եթե...Եթե... Եթե...

Ավա՜ղ:

Երկի՛ր հնամյա:

Ա՛զգ իմ բազմաչարչար:

Թո՛ղ քեզ Աստված պահի:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ